Հունիսի 11-ին, ժամը 16.30-ին ահազանգեր են ստացվել, որ Կոտայքի մարզի մի շարք համայնքներում ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենք-շինությունների տանիքներ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության և Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: