911 ահազանգման կենտրոն փետրվարի 4-ին, ժամը 11:58-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում ծառն ուժեղ քամու հետևանքով ընկել է Բերդի ԲԿ-ի տանիքին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բերդի ԲԿ-ի տարածքում գտնվող եղևնին քամու հետևանքով ընկել է և վնասել հիվանդանոցի տանիքի թիթեղյա ծածկի (մոտ 400 քմ) մոտ 3 քմ հատվածը:
Փրկարարներն ընկած ծառը մասնատել և հեռացրել են տանիքից: