ՀՀ ԱԻՆ-ում մայիսի 20-ին' ժամը 12.27-ին, ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում' թերակղզու մոտակայքում, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով (ուժեղ ալեկոծություն) տատանվում է 5 ուղևորներով նավը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով «Կի լիկիա» առագաստանավը արգելափակվել է լճի ծանծաղուտում: Ժամը 15.13-ի դրությամբ ջրափրկարարները նավն անվնաս դուրս են բերել բաց լիճ: