Ուժեղ քամու հետևանքով հունվարի 8-ին ժամը 12:00-ի սահմաններում տապալվել է Գյումրու գլխավոր տոնածառը: Գյումրու Վարդանանց հրապարակում տեղադրված մոտ 24 մետր բարձրություն ունեցող տոնածառը, չդիմանալով ուժեղ քամուն, թեքվել է, ինչի հետևանքով տոնածառի ծանրությունից հիմք հանդիսացող ամրանները ջարդվել են և շրջել տոնածառը: Բարեբախտաբար, տարածքում մարդ չի եղել:
Դեպքից հետո տարածքում էին քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները: Գումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ տոնածառն այս ընթացքում էլ չի վերկանագնվի: «Տոնածառի տապալման պատճառն ուժեղ քամին ու ծանրությունն էր, ուժեղ քամու հետևանքով թեքվել են նաև հրապարակի մյուս եղևնիները»,-նշեց Ռուբեն Սանոյանը: