Հունիսի 25-ին, ժամը 17.30-ից սկսած ահազանգեր են ստացվել, որ Երևան քաղաքում վնասվել են բազմաթիվ տների և շինությունների տանիքներ, կոտրվել են ծառեր. նախնական տվյալներով տուժել է երեք քաղաքացի:

 

 

Բոլոր դեպքերը սպասարկվում են:

 

 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

 

***

Հունիսի 25-ին, ժամը 17.25-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդի 18-րդ փողոցի թիվ 1 տան դիմաց (30 մետրանոցի դիմաց) ծառ է ընկել:

 

 

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:

 

 

Պարզվել է, որ ծառն ընկել է Նոր Խարբերդ 18–րդ փողոցի թիվ 1 տան (սեփականատեր Ա. Է.) հավաբնի տանիքի վրա: