ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»: «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը:
«Նախագծի ընդունման դեպքում «կարմիր գծերը» փաստացի կվերանան 12 վարչական շրջաններից 10-ում, այսինքն կգործեն երկու վարչական շրջաններում՝ Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածներում»,-ասաց Գաբրիելյանը:
Պատգամավորը նշեց, որ այն վայրերում, որտեղ «կարմիր գծերը» կմնան, վերահսկողության տեսախցիկներ տեղադրվեն, եւ տուգանքի դեպքում վարորդները առնվազն 15 րոպեանոց տեսանյութ կստանան: