Մայրաքաղաքում դեկտեմբերի 22-ի երեկոյան ձյան տեսքով տեղումներով պայմանավորված` վարչական շրջանների սանմաքրման ձեռնարկություններն Ավանում, Արաբկիրում, Նոր Նորքում ու Քանաքեռ-Զեյթունում ողջ գիշերվա ընթացքում իրականացրել են գլխավոր ու երկրորդական փողոցների, մայթերի ու բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները:

 

Oգտագործվել է համապատասխան քանակի տեխնիկական աղ ու շլաքային ավազ: Մյուս վարչական շրջաններում տեխնիկական ու մարդկային ռեսուրսները պատրաստ են եղել ցանկացած պահի դուրս գալ փողոցներ:

 

Մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները վաղ առավոտյան եղել են լիարժեք երթևեկելի: