Մայրաքաղաքի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում, այնուհետ նաև բակային տարածքներում, մարտի 5-ի գիշերը սկսված ձյան տեղումների հնարավոր հետևանքները կանխելու նպատակով, իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ:
Գործընթացը մեկնարկել է տեղումների առաջին իսկ ժամից' վարչական շրջանների սանմաքրման ձեռնարկությունների տեխնիկական ու մարդկային ռեսուրսների ներգրավմամբ: Լուսադեմին քաղաքի բոլոր գլխավոր ու երկրորդական փողոցները լիարժեք անցանելի են եղել:
Մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է համապատասխան ծավալի տեխնիկական աղ և շլաքային ավազ: Ձնամաքրման աշխատանքներին միացել են նաև տնտեսվարող սուբյեկտները, որոնք, Երևանի ավագանու ընդունած պարտադիր բարեկարգման նորմերի որոշման համաձայն, ձմեռային ամիսներին պարտավոր են մաքրել տնօրինած կառույցներին հարակից տարածքները: Ձնամաքրումն այժմ համապատասխան ծառայությունների աշխատակիցների և համատիրությունների ուժերով ծավալվել է բակային տարածքներում ու հարակից աստիճանավանդակներում, մայթերում ու ներբակային ճանապ արհներում:
Մայրաքաղաքի ձյան մաքրման աշխատանքները համակարգում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու հատուկ օպերատիվ շտաբը, իսկ տեղերում'վարչական շրջանների ղեկավարները: Անհրաժեշտության դեպքում ձնամաքրումը կշարունակվի նաև օրվա երկրորդ կեսին: