Ձյան մաքրման աշխատանքներին զուգահեռ, մայրաքաղաքում ընթանում են բազմաբնակարան և հասարակական շենքերի տանիքների ձյան և սառալեզվակների հեռացման աշխատանքները:
Ցերեկային ժամերի հալոցքի հետևանքով առաջացած սառցալուլաները կարող են վտանգ սպառնալ քաղաքացիների անցուդարձին, ինչով էլ պայմանավորված է գործի հրատապությունը: Այս աշխատանքները Երևանի քաղաքապետարանն իրականացնում է ԱԻՆ Երևանի փրկարարական ծառայության տրամադրած տեխնիկայի և հրշեջ-փրկարարների աջակցությամբ:
Անվտանգության նկատառումներով՝ քաղաքացիներին խորհուրդ է տրվում զերծ մնալ շենքերին անմիջականորեն հարող հատվածներով անցուդարձից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն