«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, հայկական ստորաբաժանումների Քարվաճառի շրջանից դուրս բերվելուց հետո, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերի սահմանային հատվածներում կատարվում են սահմանային ճշգրտման ու տեղակայման աշխատանքներ՝ հայկական, ռուսական և ադրբեջանական կողմերի մասնակցությամբ»,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Մարզպետի խոսքով` ՀՀ պետական սահմանը ամբողջ երկայնքով հսկվում է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից։

«ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական բանակի զինվորներ չկան»,- ընդգծել է Սանոսյանը։