Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում շարունակվում են են կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքները, որոնց արդյունքում քաղաքն արդեն դառնում է առավել բարետես ու հրապուրիչ :

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետի տեղակալ Արամ Կարապետյանը, արդեն ավարտվել է բարեկարգումը Մարտունու Մյասնիկյան փողոցի վրա գտնվող հրապարակին կից զբոսայգում: Քաղաքի կենտրոնական հատավածներում եւ զբոսայգում տեղադրվել են նոր նստարաններ ու աղբամաններ:

 

Տարբեր փողոցներում, այգիներում, պուրակներում, ճանապարհի մայթեզրյա հատվածներում կատարվել են ծաղկային ձեւավորման եւ կանաչապատման աշխատանքներ, որոնք կրելու են շարունակական բնույթ' մինչեւ քաղաքի ամբողջական ծաղկապատումն ու կանաչապատումը:

 

Կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքների համար այս տարի քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 14 միլիոն դրամ: Կանաչապատ ու ծաղկապատ տարածքներում տարվում է ամենօրյա հետեւողական խնամք:

 

Այս տարվա ընթացքում կառուցվել է 500 մետր երկարությամբ գիշերային լուսավորության ցանց Պռոշյան փողոցում: Մինչեւ տարեվերջ լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ կիրականացվեն Վարդան Մամիկոնյան եւ Գեւորգ Զիրոյան փողոցներում:

 

Խոսրով Խլղաթյան