Մայրաքաղաքում շարունակվող ձնամաքրման և ձնահեռացման գործընթացի շրջանակում աշխատանքներ են տարվում նաև երկրորդական փողոցների, մայթերի, ինչպես նաև բակային ու միջբակային տարածքների ձնամաքրման ուղղությամբ: Մասնագիտացած կազմակերպությունների, նաև վարչական շրջանների համապատասխան կառույցների և համատիրությունների ուժերով աշխատանքներ են տարվում նաև գետնացումների և վերգետնյա անցումների աստիճանահարթակների մաքրման ուղղությամբ: Ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ վերոնշյալ բոլոր տարածքները մշակվում են աղի ու ավազի խառնուրդով: Աշխատանքներն ընթանում են չընդհատվող ժամանակացույցով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն