Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ տոնական միջոցառումներ են անցկացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Եկեղեցիների բակերում, զբոսայգիներում, որոշ տեղերում նաև բակային տարածքներում կազմակերպված զատկական տոնախմբություններն ուղեկցվել են ազգագրական ու ժողովրդական երգուպարով, ձեռքի աշխատանքների ցուցադրությամբ և, իհարկե, տոնի խորհրդանիշ ձվակռվով: Կազմակերպվել են նաև ցուցահանդեսներ և հյուրասիրություն՝ ներկած հավկիթներով ու տոնի ավանդական կերակուրներով:
Զատկի տոնի նախօրեին, ի դեպ, տոնական միջոցառումներ ու հանդեսներ են տեղի ունեցել նաև մայրաքաղաքի դպրոցներում, մանկապարտեզներում և մշակութային հաստատություններում: