ՀՀ անկախության տոնի կապակցությամբ մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում կազմակերպվում են տոնական միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նոր Նորք վարչական շրջանում Անկախության օրը նշվել է համերգային մեծ ծրագրով, որին մասնակցել են երաժշտական դպրոցների և մշակույթի կենտրոնի սաները:

 

Գայի արձանի հարակից հատվածում կազմակերպվել է նաև ձեռարվեստի և նկարչական աշխատանքների ցուցադրություն: Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան զբոսայգում տոնական միջոցառումանը ներկայացվել է հայկական ազգային երգ ու պար: Զուգահեռ միջոցառումներ են անցկացվել նաև վարչական շրջանի պուրակներում և բակերում: Տոնական միոցառումները վարչական շրջաններում շարունակվել են մինչև ուշ երեկո և եզրափակվել հրավառությամբ: