«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 22-ի ժամը 09.00-21.00 Երևանում կդադարեցվի Գրիգոր Լուսավորչի, Լազոյի, Կարա-Մուրզայի, Բունիաթյան, Կաշեգործների, Բրյուսովի փողոցների, Արշակունյաց պողոտայի 1-34 համարների ջրամատակարարումը:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից, ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: