Դամասկոսի Ջարամանա թաղամասում մարտի 18-ին հրասանդներ ընկնելու հետևանքով 4 քաղաքացիներ են զոհվել և վիրավորվել ևս 10-ը: Վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հրասանդներն ընկել են Ջարամանայի մուտքի մոտ: Մեկ այլ հրասանդ ընկնելու հետևանքով Դամասկոսի Զաբլատանի շրջանում 1 քաղաքացի զոհվել է, վի րավորվել են 10-ը:
Սիրիական բանակը կանխել է զինված խմբավորումների մուտքը Դարաայի անվտանգ շրջաններ: Տեղի ունեցած բախումների հետևանքով տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել: Բացի այդ, կանխվել է զինյալների մուտքը Դար ալ Քաբիրա շրջանից դեպի Հոմսի անվտանգ շրջաններ: Բանակի ստորաբաժանումներից մեկը զինյալների հավաքատեղիներ է ոչնչացրել Դարաայի Արևմտյան Ղարիա, Արևելյան Ղարա, Սաուամի գյուղերի մերձակայքում, ինչպես նաև Նաիմա գյուղի ալ Ախդար մզկիթի մոտ:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացրել է, որ Դարաայի և Հալեպի շրջաններում տեղի ունեցած բախումների ժամանակ սիրիական բանակի շուրջ 20 զինվորներ են զոհվել: Բախումներ են ընթանում Հալեպի Շեյխ Մակսուդ թաղամասում: Բացի այդ Ռակկայի մերձակայքում թեժ մարտեր են ընթացել սիրիական բանակի և ԴԱԻՇ խմբավորման միջև: Ռակկայում մարտի 17-ին ազատ են արձակվել 48 առևանգվածներ:
ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: