Սիրիայի Լաթաքիա քաղաքում փետրվարի 20-ին հրասանդներ են ընկել բնակելի թաղամասերի վրա՝ պատճառելով մարդկային և նյութական վնասներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հրասանդներից մեկն ընկել է Համամ թաղամասի տներից մեկ վրա, ինչի հետևանքով 2 խաղաղ բնակի չներ են վիրավորվել, տունը նյութական վնասներ է կրել: Մեկ այլ հրասանդ ընկել է Սաուրա փողոցում՝ պատճառելով նյութական վնասներ:
Լաթաքիայի հյուսիսային գյուղերում տարածված ահաբեկչական կազմակերպությունները, այդ թվում' «Ջաբհա ան Նուսրա» և «Ահրար աշ Շամ» խմբավորումները, որոնք օգնություն են ստանում Թուրքիայից, հարձակումներ են իրականացնում խաղաղ թաղամասերի վրա:
Սիրիական բանակը ծանր հարվածներ է հասցրել Հոմսի գյուղերում ահաբեկիչների հավաքատեղիներին և թաքստոցներին: Թալիլա շրջանում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել:
Ահաբեկչական խմբավորումները լուրջ վնասներ են կրել նաև Կունեյտրա մարզում, Իդլիբի և Դարաայի գյուղերում:
Սիրիայում 2011թ.-ից ի վեր շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը մոտեցել է 200 հազարի: