Հոմս քաղաքում հրասանդ ընկնելու հետևանքով 5 քաղաքացի են զոհվել, վիրավորվել են 3 աշակերտ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հրասանդն ընկել է Սաբիլ թաղամասի տներից մեկի վրա: Բացի մարդկային վնասներից' նյութական վնասներ են կրել հարևանությամբ գտնվող տները: Տեղեկություններ կան, որ 2 հրասանդ ընկել են նույն թաղամասի դպրոցի վրա, որոնց հետևանքով 3 աշակերտ են վիրավորվել:
Բացի այդ, հրասանդներ են ընկել Դամասկոսի մի քանի թաղամասերում: 3 հրասանդ են ընկել Ահդա Աշրիա թաղամասում, ինչի հետևանքով 3 քաղաքացի են վիրավորվել: Նյութական վնասներ են կրել մի քանի տներ և մեքենաներ: Եվս մեկ հրասանդ ընկել է Զաբլատանիի շուկայի մոտ:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ հրասանդ է ընկել Դամասկոսի ալ Բաղդադի փողոցում, և վիրավորվել են 4 քաղաքացի:
Սիրիական բանակը Հալեպի Հարյաթան, Մասաքին Հանանու, Բանի Զոյդ, Ռաշիդին, Քասթիլիո, Ռամուսա, Սալահ ադ Դին և այլ թաղամասերում տասնյակ զինյալներ է ոչնչացրել:
ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում 3,5 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհվել է մոտ 200 հազար մարդ: Միլիոնավոր սիրիացիներ ստիպված հեռացել են իրենց բնակավայրերից դեպի հարևան երկրներ: