Դամասկոսում ապրիլի 6-ին հրասանդներ ընկնելու հետևանքով 2 քաղաքացի զոհվել են, ևս 8-ը՝ վիրավորվել: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հրասանդներն ընկել են կենտրոնական Աբբասիին և Դար ալ Ուբրա շրջաններում: Բացի մարդկային վնասներից' նյութական վնասներ է կրել տեղանքը:

 

Բացի այդ, ապրիլի 5-ին 10 քաղաքացի են վիրավորվել Դամասկոսի Դուելա թաղամասում' Զեյթուն եկեղոցու մոտ հրասանդներ ընկնելու հետևանքով:

 

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Հալեպում վառվող նյութերով ռմբակոծության հետևանքով աշ Շաար թաղամասում 20 մարդ է զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Աղբյուրի տեղեկացմամբ ռմբակոծվում են նաև Ադնան, Հարյաթան, ալ Աթարիբ շրջանները:

 

Ակտվիստների խոսքով, Հոմսի թաղամասերում տեղի ունեցած բախումների հետևանքով զինված ընդդիմության 38 անդամ են սպանվել, այդ թվում ՝ նրանց ղեկավարը:

 

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: