Դամասկոսում հունիսի 2-ին 3 հրասանդ են ընկել Թահրիր հրապարակում, Կասաա և Տաբալա թաղամասերում: Ինչպես հաղորդում է «Ալ Մայադին» կայքը, բարեբախտաբար, մարդկային զոհեր չկան: Սիրիական բանակը պատասխան կրակ է բացել զինյալների ուղղությամբ: Աղբյուրը տեղեկացնում է, որ Հալեպում հունիսի 1-ին ռմբակոծության հետ ևանքով զոհվել է 24 մարդ:
ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, Սիրիայի Իդլեբի շրջանում շարունակվում են թեժ բախումները զինված խմբավորումների հետ: Սիրիական բանակը Իդլեբի Ջաբալ Արաբին, Բանշ, Քունսուրա, Սեր Սանբիլ, Սարմին գյուղերում հարձակվել է զինյալների հավաքատեղիների վրա և լուրջ վնասներ հասցրել նրանց: Սարմին գյուղի մերձակայքում զինյալներին պատկանող 4 տանկեր և գնդացիրներ են ոչնչացվել, սպանվել են 17 զինյալներ, որոնց թվում եղել են արտասահմանցիներ: Սպանված զինյալների մեծամասնությունը պատկանում էր, այսպես կոչված, «Լուա Դաուդ» խմբավորմանը:
Բախումները շարունակվում են նաև Հալեպի թաղամասերում և մերձակա գյուղերում: Տասնյակ զինյալների են սպանվել Հիդադին, Ռասմ Բաքր, Ջաբալ Սահարիջ, Խանաթ գյուղերում: Բանակը հարձակումներ է իրականացրել Բուսթան Բաշա, Սախուր, Կաբթան ալ Ջաբալ, Բանի Զեյդ թաղամասերի վրա, որտեղ մեծ թվով զինյալներ են սպանվել և վիրավորվել:
ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: Զոհված հայերի թիվը հասել է 100-ի: