Հալեպում օգոստոսի 10-ին հրասանդների ընկնելու հետևանքով 3 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին տեղեկացնում է Հալեպի ոստիկանությունը' ավելացնելով, որ ահաբեկիչները հրասանդներ են արձակել ալ Միդան թաղամասի ուղղությամբ: Հրասանդներ են ընկել Դամասկոսի մերձակայքում գտնվող Օթոստրադ Հարասթա շրջանում, որի հետևանքով 5 մարդ է վիրավորվել, գրանցվել են նյութական վնասներ:

 

 

Անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ՝ օգոստոսի 8-ին Դամասկոսի Սաուրա փողոցում հրթիռակոծության հետևանքով 10 մարդ էր զոհվել, որոնց թվում' երեք երեխա, վիրավորվել էին 46 մարդ, վնասվել էին մի քանի մեքենաներ:

 

 

Հրասանդներ էին ընկել Բաղդադի, փողոցում Աբբասիին բնակելի շրջանում, ինչի հետևանքով մարդիկ էին վիրավորվել: