Ռադարներից անհետացած ուղևորատար օդանավն ընկել է Միջերկրական ծովը։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնում է «Մայադին» հեռուստաալիքը՝ հղում անելով Egyptair ավիաընկերության աղբյուրներին:
Այս տեղեկությունը առայժմ պաշտոնապես չի հաստատվել։
Միջերկրական ծովի վրա այսօր առավոտյան Egyptair-ի անհետացած А-320 ինքնաթիռը թողարկվել էր 2003 թվականին, անձնակազմը եղել է փորձառու։ Այս մասին ասվում է ավիաընկերության թվիթերյան հաղորդագրությունում։
Նշվում է, որ կապիտանն օդում եղել է 6275 ժամ, այդ թվում՝ 2101 ժամը հենց այդ օդանավում։ Նրա օգնականն ունի 2766 ժամ թռիչքի փորձ։
Ավիաընկերությունում հստակեցրել են, որ օդանավում եղել է 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ։ Ուղևորների թվում կա 3 փոքրիկ երեխա։