Ռուսաստանի Կուրսկ քաղաքում կործանված ուկրաինական անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են «Սոյուզնայա» 6-րդ կլինիկայի տանիքին՝ վնասելով տանիքի 22 քմ մակերեսը։ Այս մասին հայտնել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը։
«Զոհեր չկան։ Սակայն պայթյունի սպառնալիքի պատճառով՝ հարևան հիվանդանոցի շենքի վերակենդանացման բաժանմունքի հիվանդները շտապօգնության և օդային շտապօգնության մեքենաներով տարհանվել են քաղաքի բուժհաստատություններ, իսկ անձնակազմը և մյուս հիվանդները տարհանվել են անվտանգ վայր», - գրել է նա իր Telegram-ի ալիքը։
Նահանգապետը հավելել է, որ իր հանձնարարությամբ տեղում աշխատում է Կուրսկի մարզի առողջապահության նախարար Եկատերինա Պիսմեննայան։