Սիրիայի Ղամիշլի շրջանի արևմտյան թաղամասում փետրվարի 18-ին ահաբեկիչների կողմից ականապատ ավտոմեքենա է պայթեցվել: Այս մասին Ղամիշլիից տեղեկացնում է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» թերթի թղթակիցը:
Պայթյունի հետևանքով զոհվել է հինգ քաղաքացի, որոնցից երեքը՝ կին: Յոթ քաղաքացի վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Նշվում է, որ վիրավորներից ոմանց վիճակը ծանր է: