Օքսանա Կատիլեն, որի գրասենյակը գտնվում է Բամակոյում՝ Radisson հյուրանոցից մի քանի մետր հեռավորության վրա, հայտնել է, որ հյուրանոցում զինալներից մեկը պայթեցրել է իրեն: Մյուս երկու ահաբեկիչների վրա, որոնք սպանվել են գրոհի ժամանակ, հայտնաբերվել են մահապարտների գոտիներ. փոխանցում է lifenews-ը:

 

«Եղել է երեք հարձակվող, որոնցից մեկը պայթեցրել է իրեն: Դրանով է բացատրվում պատանդների շրջանում զոհերի մեծ թիվը և նրանց ինքնություններըը պարզելու հետ կապված դժվարությունը»,- ասել է նա:

 

Ականատեսի խոսքով՝ մահացած ռուսների ինքնությունները հաստատելու հետ կապված նույնպես խնդիրներ են առաջացել, քանի որ հյուրանոցի վրա հարձակման ժամանակ նրանք նախաճաշում էին և իրենց հետ փաստաթղթեր չէին վերցրել: