Սիրիայում ԻԼԻՊ-ի մահապարտ ահաբեկչուհին Զատիկի տոնին ինքն իրեն պայթեցրել է սիրիական ուղղափառ եկեղեցում: Հարձակումը տեղի է ունեցել Հասաքե նահանգում՝ Ռաս ալ-Այն քաղաքում: Պայթյունի հետևանքով մի քանի մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «Ռուսկայա վեսնա» պորտալը՝ հղում անելով սիրիական և արաբական լրատվամիջոցներին: Ահաբեկչության զոհերի ճշգրիտ թիվը չի նշվում:
Ինչպես հայտնի է դարձել, կինը ժամանել է ԻԼԻՊ-ի մայրաքաղաքից՝ Ալ-Ռաքքաից: Նրա ինքնությունը դեռևս պարզել չի հաջողվել:
Ռաս ալ-Այն քաղաքը վերահսկվում է քուրդ աշխարհազորայինների կողմից: Այն բազմիցս ահաբեկիչների կողմից հարձակումների է ենթարկվել: