Փարիզի Սեն-Դենի արվարձանում ոստիկանության կողմից իրականացրած հատուկ գործողության ժամանակ մահապարտ կինը գործի է դրել իր մարմնի վրա ամրացված պայթուցիկը, հաղորդում է France Info տեղական ռադիոկայանը:

 

ԶԼՄ-ների տվյալներով՝ մահապարտ կնոջից բացի, ոչնչացվել է ևս երկու ահաբեկիչ: Ըստ նախնական տվյալների՝ նրանք եղել են Սեն-Դենիի կենտրոնում գտնվող բնակարանում: Բացի այդ, ևս երեք մարդ ձերբակալվել է:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հատուկ գործողության նպատակը՝ Փարիզում ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպչի՝ Աբդելհամիդ Աբաուդի ձերբակալումն է եղել:

 

Ֆրանսիական ԶԼՄ-ները նշում են, որ հատուկ գործողությունը Սեն-Դեմի կենտրոնում դեռևս ավարտված չէ: Ավելի վաղ, այնտեղ ժամանել են ռազմական ուժեր: