SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում «սեքսուալ բնույթի բռնի գործողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սեպտեմբերի 17-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգի փաստով:
Այդ օրը՝ ժամը 04:20-ի սահմաններում, ահազանգողը հայտնել է, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայութան «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մոտի տնակում իր ամուսնու ընկեր Ա.-ն փորձել է բռնաբարել իրեն, երբ քնած է եղել: Նա հայտնել է, որ ինքը ունի այդ ամենի տեսաձայնագրությունը:
Նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը։