ԱՄԷ իշխանություններն արդարացրել են արտաամուսնական կապի մեջ մեղադրվող Նորվեգիայի քաղաքացի կնոջը եւ թույլ են տվել հեռանալ երկրից, տեղեկացնում է CNN-ը՝ հղում անելով Նորվեգիայի ԱԳՆ-ին:
24-ամյա դիզայներ Մարտե Դաբերո Դեվալվը, ով 2011 թվականի աշխատում է Կատարում, մարտին գործուղման էր մեկնել Դուբայ իր մի քանի գործընկերների հետ: Բարում ալկոհոլ օգտագործելուց հետո Դելալվը խնդրել է գործընկերներից մեկին ուղեկցել մինչեւ համար, քանի որ վախենում էր մոլորվել հյուրանոցում: Սակայն տղամարդկը նրան իր համար է տարել, եւ ըստ կնոջ, բռնաբարել իրեն:
Կինը ձերբակալվել էր, նրան մեղադրանք էր առաջադրվել արտաամուսնական ինտիմ կապի, կեղծ ցուցմունքների եւ ալկոհոլ օգտագործելու հոդվածներով: Անցյալ շաբաթ նա 16 ամսվա ազատազրկման էր դատապարտվել:
Այդուհանդերձ, այսօր նա արդարացվել է եւ ազատ արձակվել: