SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 59-ամյա Վահագն Սիմոնյանի հաղորդման փաստով:
Վերջինս հայտնել է, որ 2017 թ.-ի օգոստոսին, օրը, ըստ իր հայտարարության, չի հիշում, գիշերը ժամը 00:20-ի սահմաններում «Մասիվցի Դմբուզի» փեսան, ոմն «Դմակով Լյովան», Արտյոմ Վարդանյանը, Ավետիքի որդի՝ Հովսեփ Գրիգորյանը և ևս մոտ 4 հոգի զինված հարձակվել են Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի այն շենքի իր բնակարանի վրա:
Վ. Սիմոնյանը հայտնել է նաև, որ ինքը այդ հարձակումից հետո սեռական բնույթի հայհոյանքներ է տվել նրանց հասցեին, ինչից հետո հարձակվողներից մեկը կրակոցներ է արձակել իր ուղղությամբ ու դիմել փախուստի:
Վ. Սիմոնյանը, ով ոստիկաններին հայտնել է, որ ինքը Հ2 հեռուստաընկերության ռեժիսոր, սցենարիստ և դերասան է, կասկածներ ունի, որ նշված հանցախմբի հետ կապ ունի նաև Երևան քաղաքի բնակչուհի Դիաննա Գալստյանը և իր հարևաններ Արտյոմ Մանուկյանը, Արտակ Մանուկյանը, ովքեր «Մասիվցի Դմբուզի» և «Դմակով Լյովայի» բարեկամներն են:
Վ. Սիմոնյանը հայտնել է նաև, որ կատարվածի մասին նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ Աշոտ Պետրոսյանը սպառնացել է իրեն և իր ընտանիքի անդամներին:
Ոստիկանության Նաիրիի բաժնում նախապատրաստված նյութերը փախանցվելու են ոստիկանության Մաշտոցի բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: