Ինդոնեզիայի Սուրակարտա քաղաքում մահապարտը հարձակում է գործել ոստիկանական բաժանմունքի վրա, ինչի հետևանքով տուժել են ոստիկաններ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին։
«Նա ներխուժել է ոստիկանական բաժանմունք մոտոցիկլով և պայթել է»,- մեջ է բերում գործակալությունը ոստիկանության ներկայացուցչի խոսքերը։
Ինդոնեզիայի իշխանությունները հրահանգել են ուժեղացնել անվտանգության միջոցները մայրաքաղաք Ջակարտայում այն բանից հետո, երբ «Իսլամական պետության» ահաբեկիչը ահաբեկչություն էր իրականացրել հունվարին։ Ահաբեկչության հետևանքով չորս մարդ էր զոհվել։ Չորս հարձակվողները ևս ոչնչացվել էին։