Վոլգոգրադում քննությունը ստուգում է անցկացնում քաղաքի Կրասնոարմեյսկի շրջանի 29-ամյա բնակչի ինքնասպանության փաստով, հաղորդում է «interfax»-ը՝ հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեի քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Կունիցկայային:
Նրա խոսքերով, միջադեպը տեղի է ունեցել լույս երեքշաբթի գիշերը, մասնավոր տան մեջ, որտեղ միայնակ ապրում էր տղամարդը:
«Զոհվածն իրեն պայթեցրել է ձեռքի նռնակով՝ թողնելով աղջկան հասցեագրված երկտող: Դատելով այդ գրության բովանդակությունից այդ ճակատագրական քայլին տղամարդուն մղել է անպատասխան սերը»,- նշել է Կունիցկայան: