Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի կենտրոնական՝ Սուլթանահմեթ հրապարակում որոտացած պայթյունն ահաբեկչություն է որակել:

 

Պայթյունն իրականացրել է Սիրիայից մահապարտը, կարծում է թուրք առաջնորդը:

 

«Ես խստորեն դատապարտում եմ Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած ահաբեկչությունը, որն իրականացրել է ծագումով Սիրիայից մահապարտ ահաբեկիչը: Մենք ունենք տասը զոհ, որոնց թվում կան Թուրքիայի քաղաքացիներ և արտասահմանցիներ, 15 մարդ վիրավորվել է»,- ասել է Էրդողանը, փոխանցում է NTV հեռուստաալիքը: