Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Ստամբուլում հարձակում իրականացնելու հրամանը ստացվել է սիրիական Մանբիջ քաղաքից, որը գտնվում է Սիրիայի հյուսիսում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով A Haber հեռուստաալիքին։ «Ե՛վ Մերսինում, և՛ Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած ահաբեկչությունը հրահանգվել է Մանբիջից»,- ասել է Սոյլուն։
Թուրք նախարարը նաև հայտնել է, որ այս տարի երկրում կանխվել է մահապարտ ահաբեկիչների կողմից ծրագրված 18 պայթյուն։
Նա ընդգծել է, որ Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարը շարունակվում է։ «Այնտեղ, որտեղ կա ահաբեկչության օջախ, կոչնչացվի»,- հավելել է Թուրքիայի ՆԳ նախարարը։