Անկարան քննարկում է ավիաընկերությունների դիմումները Ստամբուլից Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքների համար: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշումը կարող է կայացվել մոտ օրերս, ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանն ու Թուրքիան հայտարարել են հարաբերությունների կարգավորման բանակցությունների համար հատուկ բանագնացներ նշանակելու մասին։ Հայկական կողմը դեռ չի հայտատարել իր բանագնացի անունը։ Թուրքիան երեկ տեղեկացրել է, որ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Կիլիչը կնշանակվի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ։