Բրյուսելի միջազգային օդանավակայանում ահաբեկչական հարձակումն է իրականացրել է մահապարտը, հայտնում է Reuters-ը:

 

Բելգիայի ոստիկանությունն օդանավակայանի շենքում հայտնաբերել է մահապարտների մի քանի գոտիներ:  

 

Ավելի վաղ բելգիակա ԶԼՄ-ները հաղորդել են, որ պայթյուններից առաջ լսվել են հրաձգություն և գոչյուններ՝ արաբերենով:

 

Եվս երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի եվրոպական թաղամասում գտնվող մետրոյի Մալբեկ ու Շուման կայարաններում: Իշխանությունները հայտարարել են, որ մետրոյի բոլոր կայարանները փակ են: