Ինչպես հայտնում է ria.ru-ն, Վոլգոգրադ քաղաքում տրոլեյբուսի պայթուցիկ նյութը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական մարմինը:

 

Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ տղամարդու մարմնի մասերը դուրս են բերվել և ուղարկվել են գենետիկ փորձաքննության՝ նրա անձը պարզելու համար:

 

Ըստ Քննչական հետաքննության տվյալների՝ պայթեցված ռումբի հզորությունը կազմել է առնվազն 4 կիլոգրամ տրոտիլային համարժեքով: