Հերթական ահաբեկչությունն է իրականացվել դեկտեմբերի 30-ի առավոտյան Կաչինսկու շուկայի և Վոլգոգրադի ավիացիոն դպրոցում։ Նախնական տվյալներով տրոլեյբուսում տեղադրված պայթուցիկի պայթյունի արդյունքում զոհվել է 17 մարդ:

 

Հիշեցնենք, որ պայթյունի արդյունքում տուժել է շուրջ 40 մարդ: Տուժածների շարքում կա 8-ամսական երեխա, ով լուրջ վնասվածքներ է ստացել: Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ու իրավապահ մարմինների ներկայացուցիչները: