Ականատեսները պնդում են, որ Անկարայում տեղի ունեցած պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները: Այս մասին հաղորդում է տեղական NTV հեռուստաալիքը:

 

Իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել այս տեղեկությունը:

 

Ըստ վերջին տվյալների, կենտրոնական երկաթուղային կայարանի մոտ որոտացած երկու կամ երեք պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, ևս 100-ը' վիրավորվել: Տեղեկատվությունը կարող է փոփոխվել, քանի որ իշխանությունները դեռ չեն մեկնաբանել զոհերի մասին տեղեկությունը: