Ադրբեջանի սահմանային ծառայությունը հայտարարել է, թե իր ստորաբաժանումներն այսօր առավոտյան իրականացրել են «Հատուցում» գործողությունը։ Արդյունքում՝ հայկական զինված ուժերի դիրքը ենթարկվել է հարձակման և «ամբողջությամբ ավերվել», գրում է Kommersant-ը։
«Գործողության արդյունքում՝ Ներքին Հանդի բնակավայրի մոտ ամբողջությամբ ոչնչացվել է Հայաստանի ԶՈւ մարտական դիրքը»,- ասվում է Ադրբեջանի սահմանապահ ծառայության հայտարարության մեջ:
Երեկ՝ փետրվարի 12-ին, Ադրբեջանը մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ ԶՈւ-ի վերաբերյալ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե վիրավորվել է Ադրբեջանի սահմանային ծառայության մեկ զինծառայող։
Ինչպես հայտնի է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով՝ զոհվել է 2 զինծառայող։ Կան վիրավորներ։