Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հեռահար S-400 Triumph հակաօդային պաշտպանության համակարգերի երկու դիվիզիա է ուղարկել Բելառուս։ Սարքավորումը կօգտագործվի «Allied Resolve-2022» համատեղ զորավարժությունների ժամանակ, որի մասին անցյալ շաբաթ հայտարարել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Զորավարժությունների ընթացքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները համակցված երթ կկատարեն երկաթուղային տրանսպորտով և ինքնուրույն կմեկնեն դեպի Բելառուսի Հանրապետության զորավարժարաններ։
«Allied Resolve-2022» զորավարժությունները կանցկացվեն փետրվարի 10-20-ը: Ավելի վաղ Բելառուս էին ժամանել ՌԴ ԶՈւ առաջին ստորաբաժանումները։