Ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ավելի քան 30 մարտիկներ են սպանվել Իդլիբ նահանգում բարձր ճշգրտությամբ զենքի հարվածով, որտեղից հրթիռի արձակմամբ կործանել էին ռուսական «Су-25» ինքնաթիռը:
««Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման տիրապետության տակ գտնվող շրջանում՝ Իդլիբ նահանգում, որտեղից զենիթահրթիռային համալիրի հրթիռ էր արձակվել ռուսական «Су-25»-ի ուղղությամբ, բարձր ճշգրտության խմբակային հարված է հասցվել: Ունեցած տվյալների համաձայն՝ հարվածի հետևանքով «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ավելի քան 30 մարտիկ է սպանվել»,- հաղորդել է պաշտպանական գերատեսչությունը:
Համացանցում հրապարակվել է ահաբեկիչներին ծանր հարված հասցնելու տեսագրությունը: