Ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը բողոքի ակցիա է իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Նա թղթե ինքնաթիռներ է նետում դեպի Կառավարության շենք ու նշում, որ վարչապետն իրավունք չունի գնել նոր ինքնաթիռ, որովհետև օվկիանոսը հատում է տարին մեկ անգամ և կարող է հատել սովորական, էկոնոմ դասի ուղևորի նման։
«Մենք մերժում ենք իրենց ու ասում կամ սթափվեք, աշխատեք այնպես ինչպես խոստացել էիք, կամ էլ կանգ առեք ու տեղը զիջեք հայրենասեր մարդկանց»։
Մանրամասները՝ տեսանյութում։