Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքները կհրապարակվեն բոլոր անհրաժեշտ փորձաքննությունների ավարտից հետո, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ռիա Նովոստին։
«Եթե ուշադիր լսեք Ռուսաստանի նախագահի երեկվա հայտարարությունը, նա ասաց, որ բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, այդ թվում՝ գենետիկական, կկատարվեն, պաշտոնական արդյունքներ չկան, հենց որ պատրաստ լինեն հրապարակման, դրանք կհրապարակվեն»,- այսպես է նա պատասխանել այն հարցին, թե Կրեմլն ունի՞ արդյոք Պրիգոժինի մահվան պաշտոնական հաստատումը։
Վլադիմիր Պուտինը, ինչպես հայտնել ենք, օգոստոսի 25-ին ցավակցություն է հայտնել Տվերի մարզում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Պուտինը նշել է, որ Պրիգոժինին վաղուց է ճանաչում, նա «բարդ ճակատագրով» մարդ էր, բայց տաղանդավոր, և որ նա անհրաժեշտ արդյունքների հասավ ոչ միայն իր, այլև ընդհանուր գործի համար։