Արարատի մարզում «Իմ Քայլը» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Ռոման Մուրադյանի բանակային ընկեր Արթուր Աբրահամը ընկերոջը սատարող վիդեոուղերձ է հղել։
Տղամարդկանց համար բանակային ընկերությունը յուրահատուկ նշանակություն և իմաստ ունի։ Ռոմանը և Արթուրը միասին ծառայել են ՀՀ զինված ուժերում՝ ՀՀ ՆԳՆ ներքին զորքերում։
Իմանալով, որ իր ընկերը թեկնածություն է առաջադրել, Արթուրը վիդեոուղերձ է հղել, որում իր աջակցությունն է հայտնում իր ընկերոջը։