«Պյոտր Պորոշենկոյի բլոկ» և «Ժողովրդական ճակատ» կուսակցություններն Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական հաշվարկներով Գերագույն ռադայի նոր գումարման նստաշրջանում կստանան, համապատասխանաբար, 132 և 82 պատգամավորական տեղ: «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ' այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԿԸՀ-ի ղեկավար Միխայիլ Օխենդովսկին:
«Նախնական տվյալներով' առաջին տեղը զբաղեցրել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» կուսակցությունը, որը կարող է 132 պատգամավորական մանդատ ակնկալել: Երկրորդ տեղն է' «Ժողովրդական ճակատ»-ը' 82 մանդատով, երրորդը' «Ինքնօգնություն» քաղաքական միավորումը' 33 մանդատով:
Այնուհետև գալիս են «Ընդդիմադիր բլոկ»-ը' 29 մանդատով, Օլեգ Լյաշկոյի Արմատական կուսակցությունը' 22 մանդատով: Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշինա»-ն կարող է խորհրդարանում ակնկալել 19 տեղ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասել է Օխենդովսկին:
Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին: