«Պյոտր Պորոշենկոյի բլոկ» կուսակցությունն իր կայքում հրապարակել է նոր, ութերորդ գումարման Գերագույն ռադայում մեծամասնության կոալիցիայի ձևավորման նախագծի համաձայնագիրը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

«Այս նախագիծը մենք փոխանցել ենք «Ժողովրդական ճակատ» կուսակցությանը և «Ինքնօգնություն միություն» կուսակցությանը»,- ասվել է մամուլի հաղորդագրության մեջ: