Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը շարունակում են քննարկումները կոալիցիա կազմելու շուրջ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Շատ հավանական է, որ Հանրապետականը և Դաշնակցությունը ստորագրեն կոալիցիոն համաձայնագիրը, և մենք խորհրդարանում կունենանք երկու իշխանական կուսակցություն»,- նշեց նա:
Շարմազանովը հավելեց, որ սրանք նախնական քննարկումների արդյունքներն են, որոնք դեռ շարունակվում են: «Մենք և Դաշնակցության մեր գործընկերները հակված ենք շարունակել համագործակցությունը»,- եզրափակեց ՀՀԿ խոսնակը: