Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ, Ադրբեջանի ականազերծման ծառայությանը՝ ANAMA-ին հղումով՝ հայտնում է APA-ն։
Ներկայացված տեղեկագրերը հիմնականում բաղկացած են Քարվաճառի շրջանի Մուրովդաղ լեռնաշղթան շրջապատող ականապատ դաշտերի մասին գրառումներից։
«Կանոնակարգային տեխնիկական կանոնների համաձայն՝ ականապատման մասին տեղեկագրերում նշվում են ականների տեսակները, քանակը, տեղադրված ականների միջև եղած հեռավորությունները, տեղադրման եղանակների և պատսպարման մասին տեղեկություններ։
«Սակայն, ինչպես նախկինում, ներկայացված վերջին տեղեկագրերում էլ տվյալները սխալ են, ոչ հավաստի։ Պարզվել է, որ նշված տվյալները չեն համընկնում իրական ականապատ դաշտերի հետ, իսկ կետերի կոորդինատները սխալ են և անօգուտ»,- ասվում է տեղեկատվության մեջ, գրում է պարբերականը։