Այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի' 2013 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Խաչիկ Հարությունյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը, կազմել է արձանագրություն' ԱԺ համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատն ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Մարտունի Դոխոլյանին տալու վերաբերյալ: